Չինաստանի վարչապետը շուտափույթ ապաքինում է մաղթել Փաշինյանին ու նրա ընտանիքին

03-06-2020 12:00:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյանը կորոնավիրուսից շուտափույթ ապաքինում է մաղթել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա ընտանիքին: Կեցյանը նաև նշել է, որ համավարակի դեմ պայքարում Չինաստանը պատրաստ է հետագա օգնություն ցույց տալ Հայաստանին:
 


«Անհանգստությամբ տեղեկացա, որ Ձեզ և ձեր ընտանիքի մոտ ախտորոշվել է նոր կորոնավիրուսային հիվանդություն: Այս առնչությամբ հայտնում եմ Ձեզ իմ անկեղծ զորակցությունը: Մաղթում եմ Ձեզ և ձեր հարազատներին ու մտերիմներին շուտափույթ ապաքինում: Հայտնում եմ իմ պատրաստակամությունը Ձեզ հետ միասին համատեղ
ջանքեր ներդնել, որպեսզի երկկողմ հարաբերությունները և համագործակցությունը բազմաթիվ ոլորտներում հասնեն հետագա հաջողությունների՝ ի բարօրություն մեր երկրների ու ժողովուրդներին»,- նշել է Կեցյանը:
 
ՉԺՀ Պետխորհրդի վարչապետն ընդգծել է, որ COVID-19-ի համաճարակի բռնկման պահից ի վեր Չինաստանն ու Հայաստանն ամուր սատարում են միմյանց, ինչն ամբողջությամբ արտացոլում է երկու երկրների միջև բարձր մակարդակի փոխադարձ վստահությունն ու երկու ժողովուրդների միջև խորը բարեկամությունը:
 
«Վստահ եմ նրանում, որ Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդն անպայման հաղթանակի կհասնեն համաճարակի նկատմամբ: Չինական կողմը պատրաստ է իր հնարավորությունների սահմանում հետագա օգնություն ցույց տալ Հայաստանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում»,- ասված է ՉԺՀ Պետխորհրդի վարչապետի ուղերձում:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 182 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար