Շիրակի մարզպետի հանձնարարությամբ աշխատանքային խմբերը շրջում են մարզում գործունեություն իրականացնող օբյեկտներում

03-06-2020 17:42:02   | Շիրակի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հանձնարարականով, կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքներ իրականացնելու նպատակով, մարզպետարանի աշխատակիցներից կազմված մշտադիտարկման աշխատանքային խմբերը շարունակում են ամենօրյա ռեժիմով շրջել մարզում գործունեություն իրականացնող տարբեր օբյեկտներում՝ հետևելու տնտեսական գործունեության տեսակների աշխատանքների կազմակերպմանն ու վիրուսի տարածումը կանխելուն ուղղված քայլերի իրականացմանը։
 


Այսօր հերթական անգամ աշխատանքային խմբերը՝ Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանի գլխավորությամբ շրջել են մի շարք կազմակերպություններում,
հորդորել խստագույնս պահպանել պարետատան սահմանած ցուցումները, ախտահանման աշխատանքները պատշաճ իրականացնել, քաղաքացներին սպասարկել միայն սահմանված կանոններով՝ դիմակով, ձեռնոցով, ինչպես նաև զերծ մնալ կուտակումներից և պահպանել սոցիալական հեռավորություն։
 
Նշենք, որ մշտադիտարկումների ընթացքում իրականացվում են նաև իրազեկման աշխատանքներ:
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 320 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար