Վայելենք Արամ Խաչատրյանի անմահ ստեղծագործությունները Երևանի տարբեր վայրերում

03-06-2020 17:55:21   | Հայաստան  |  Մշակույթ
 

 
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանն իր հանրահռչակման գործառույթն իրականացնելիս օգտվում է նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորություններից, որոնք այսօր առավել արդիական են և մեծ պահանջարկ ունեն: Տուն-թանգարանը, համագործակցելով այս ոլորտում փորձառություն ունեցող   «ԱՐԼՈՒՊԱ» կազմակերպության հետ,   իրականացրել է տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմամբ տարբեր
ծրագրեր թե՛ թանգարանում, և թե՛ թանգարանից դուրս: Շուտով նոր համատեղ նախագիծ կգործարկվի:
 
Արամ Խաչատրյանի   ծննդյան օրվա առթիվ՝ հունիսի 6-ից երևանցիներին անակնկալներ են   սպասվում քաղաքի տարբեր հատվածներում: Այս անգամ տուն-թանգարանը և «ԱՐԼՈՒՊԱ» կազմակերպությունը ներկայացնում են կոմպոզիտորի տասը ստեղծագործություններ ունկնդրելու հնարավորություն: 
 
Բջջայինում ներբեռնելով   «ԱՐԼՈՒՊԱ»-յի անվճար հավելվածը և   գտնվելով հավելվածի քարտեզում նշված վայրում՝ (օր.՝Հյուսիսային պողոտա, Հանրապետության հրապարակ, Ա. Խաչատրյանի հուշարձան, Խաչատրյան փողոց և այլն) կարելի է վայելել կոմպոզիտորի անմահ ստեղծագործությունները: Յուրաքանչյուր նշված կետում հնչում է մեկ ստեղծագործություն:   Հավելվածը հնարավորություն է տալիս նաև տեսանյութ նկարել և այն տեղադրել սոցիալական ցանցերում:
Նոյյան տապան   -   Մշակույթ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 347 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար